Սենթ Լուիսում ավարտվել է շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց և կանանց առաջնությունը: 9 հնարավորից վաստակելով 8 միավոր առաջին տեղը զբաղեցրել է Իրինա Կրուշը՝ կես միավորով գերազանցելով Աննա Զատոնսկիխին:
Տաթև Աբրահամյանը շախմատի ԱՄՆ առաջնությունում գրավել է 3-րդ տեղը՝ վաստակելով 6,5 միավոր: Տղամարդկանց առաջնությունում Վարուժան Հակոբյանը 5 միավորով ավարտել է ելույթը 11-րդ տեղում: 12-ամյա Սամուել Սևյանը 17-րդ տեղում է 4 միավորով, իսկ Մելիքսեթ Խաչիյանը գրավել է նախավերջին՝ 23-րդ տեղը: Չեմպիոն է դարձել Գատա Կամսկին 6,5 միավորով:






