AM
17 Դեկտեմբեր 2005 - 09:40 AMT

ԵԱՀԿ ՄԽ-ն հուսով է, որ 2006 թվականը «առաջխաղացման պատուհան» կդառնա ղարաբաղյան խնդրի համար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուսով են, որ 2006 թվականը «առաջխաղացման պատուհան» կդառնա ղարաբաղյան խնդրի համար եւ կշարունակվի 2005-ին կատարված աշխատանքը: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ, որն արվել է դեկտեմբերի 16-ին Բաքվում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ այժմյան այցը հանդիսանում է դեկտեմբերի սկզբին Լյուբլյանայում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման շարունակությունը: Համանախագահները հաջորդ տարի եւս ուժերի ներածին չափով կաջակցեն բանակցային գործընթացին: «Մենք հանդիպումներ կունենանք երկու երկրների նախագահների հետ 2006 թվականի հունվարի վերջում եւ փետրվարի սկզբում նախապես նշանակված վայրերում: Մենք հուսով ենք, որ վճռականությունը եւ դրական առաջընթացը, որն այսօր նկատվում է բանակցային գործընթացում, կշարունակվեն, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: