AM
13 May 2013 - 12:09 AMT

Բելառուսը մտադիր է կրկնապատկել ապրանքաշրջանառությունը Հայաստանի հետ

Բելառուսի ու Հայաստանի միջև ապրանքաշրջանառության մակարդակը չի գոհացնում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: «Ապրանքաշրջանառությունը Հայաստանի ու Բելառուսի միջև հասնում է 60 մլն դոլարի, սակայն դա բավարար չէ»,-հայտարարել է նա իր հայ պաշտոնակից Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում Երևանում:

Մայիսի 13-ին Երևանում երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչները մի շարք փաստաթղթեր ստորագրեցին համագործակցության մասին ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, գյուղատնտեսության, ատոմային էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև սպորտի և ֆիզկուլտուրայի ոլորտում 2013-2014թթ. համագործակցության մասին:

Լուկաշենկոն վստահ է, որ իր այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ կտան ուղիներ գտնել առաջիկա 1,5-2 տարում ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև կրկնապատկելու համար: Ըստ նրա, դրան հնարավոր կլինի հասնել ներդրումների շնորհիվ արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ: