AM
21 July 2003 - 17:49 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՈՒՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՎՐԱՍՏԱՆԻՑ, ՍԱԿԱՅՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ ՈՒՆԻ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Հայաստանը տարածքային պահանջներ չունի Վրաստանից, սակայն նկատառումներ ունի Ջավախքի հայ բնակչության իրավունքների պահպանության հարցում: Այդ մասին «Regnum» գործակալությանն է հայտարարել Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Դաշնակցության ղեկավարության անդամ Վահան Հովհաննիսյանը: Նա գտնում է, որ Վրաստանի խնդիրների հիմնական պատճառը իշխանության կենտրոնացման փորձն է: Վ.Հովհաննիսյանի կարծիքով, Վրաստանի զարգացման միակ ճիշտ ուղին պետության դաշնային կառուցվածքն է: Ինչպես հայտնի է, վրացական Սահմանադրության մեջ բացակայում է առաջին կետը, որը վերաբերում է երկրի վարչական կառուցվածքին: «Ես կարծում են, Վրաստանը պետք է որոշակիացնի իր դիրքորոշումը նաեւ այդ առումով, ինչպես նաեւ հաշվի առնի ազգային փոքրամասնությունների շահերն ու իրավունքները, օրինակ, Ջավախքի հայերի իրավունքները»,-հայտարարել է Վ.Հովհաննիսյանը: