Բրազիլիան ներկայացնող հայազգի գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բոլիվիայի Քոչաբամբա քաղաքում մասնակցում է Ամերիկա աշխարհամասի առաջնությանը:
8 տուրից հետո նա վաստակել է 5,5 միավոր: Մխիթարյանը չորս առաջատարներից հետ է մնում մեկ միավորով: Մինչև մրցաշարի ավարտը մնում է երեք տուր, հաղորդում է armchess.am-ը:






