Հունիսի 3-7-ը Հայաստանում տեղի կունենա «Bike-a-thons» 14-րդ հեծանվարշավը, որն այս տարի կրում է «Սքանչելի Հայաստան ուղևորությամբ» անվանումը: Արշավախումբը 5 օրում կանցնի շուրջ 350 կմ, հետեւյալ երթուղով՝ Երևան- Ապարան – Վանաձոր – Դիլիջան/Իջևան – Սևան- Երևան:
14-րդ հեծանավաարշավը կունենա մի քանի առանձնահատկություններ. «Հույսով լի Հայաստանի համար հեծանվարշավախմբի» ղեկավար Վաչե Սողոմոնիանն արշավի ժամանակ կնշի իր 80-ամյակը:
«Հույսով լի Հայաստանի համար հեծանվարշավախումբ»-ը «Bike-a-thons» ամենամյա ծրագրով արդեն 13 տարի է, ինչ աջակցում է հայաստանյան տարբեր խմբերին, ինչպիսիք են Հայաստանի Տեխնոլոգիական խմբի գյուղատնտեսական ծրագիրը, Հայաստանի հիմնադրամը և «Հայաստանի Տիեզերական Ճառագայթների Բաժանմունքը»:






