AM
19 Դեկտեմբեր 2005 - 13:14 AMT

Պարզվեց, որ Ադրբեջանի սահմանն անցած հայը տառապում է հոգեկան հիվանդությամբ

Ավարտվել է 1940 թվականին ծնված Հայաստանի քաղաքացի Ալբերտ Աբրահամյանի կողմից Ադրբեջանի պետական սահմանն ապօրինաբար հատելու փաստով հետաքննությունը: Նա ճանաչվել է շիզոֆրենիկ եւ ուղարկվել է հարկադիր բուժման հոգեբուժարանում: Աբրահամյանը ձերբակալվել էր ընթացիկ տարվա սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի շրջանի Գուսարի շրջանում: Դեռեւս այն ժամանակ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունում հաղորդել էին, որ ձերբակալվածը տառապում է հոգեկան խանգարումով, սակայն որոշեցին ստուգել Ադրբեջանի տարածք անցնելու հանգամանքները, կասկածի տեղիք չտալու համար: