AM
14 Մայիս 2013 - 08:19 AMT

Հայաստանի հեծանվասպորտի պատանիների առաջնությունում անգերազանցելի է եղել Պավել Ստեփանյանը

Կայացել է Հայաստանի հեծանվասպորտի առաջնությունը, որին մասնակցել են մարզիկներ Հայաստանից և Վրաստանից:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը, ելույթ են ունեցել մոտ 80 հեծանվորդներ:

Պատանիների պայքարում անգերազանցելի է եղել Պավել Ստեփանյանը, որը հաղթող է դարձել բոլոր 3 ձևերում էլ: Նա հավասարը չի ունեցել 10 կմ անհատական վազքի, խմբակային վազքի 71 կմ և կրիտերիում ձևի 30 կմ մրցատարածություններում:

Երիտասարդների և մեծահասակների առաջնության 25 կմ անհատական ձևում 1-ին տեղն են գրավել Սարիբեկ Ավետիսյանն ու Էդուարդ Մաթոսյանը, խմբակային վազքում (110 կմ) չեմպիոններ են դարձել Արսեն Դերձյանն ու աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր Մհեր Մկրտչյանը, իսկ կրիտերիումում (30 կմ)` Սարիբեկ Ավետիսյանն ու Մկրտչյանը: