«Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է այն փաստը, որ Ուկրաինայի առաջնության ռեկորդ նրան հաջողվեց սահմանել հենց «Տավրիայի» դեմ խաղում (5:0), որտեղ նա դուբլի հեղինակ է դարձել:
«Վերջերս ես 11-մետրանոցների տաբու էի սահմանել, ցանկանում էի, որ ռեկորդի հասնել հենց խաղի ժամանակ խփված գոլերով: Բայց ինձ ասացին, որ եթե 11-մետրանոց նշանակվի, հենց ես պետք է իրացնեմ: Փառք Աստծո, ամեն ինչ այնպես դասավորվեց, որ ես և ինձ տված խոստումս չխախտեցի, և մարզչական առաջադրանքը կատարեցի»,-ասել է Մխիթարյանը:
Նա նշել է, որ դեռ երեք տարի առաջ, երբ դեռ խաղում էր «Մետալուրգում», հենց «Տավրիան» է խանգարել նրան իր առաջին նվաճումն ունենալ Ուկրաինայի առաջնությունում՝ հաղթելով Գավաթի եզրափակչում. «Այժմ ես ռեկորդային գոլերով եմ գրավում այդ թիմի դարպասը: Գուցե դրանում ինչ-որ բարձրագույն ֆուտբոլային արդարություն կա»:






