Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին խոստանում է չփոխել որոշումը նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլու թեկնածության վերաբերյալ: Այդ մասին նա հայտարարել է մայիսի 14-ին ԶԼՄ-ների հետ հանդիպմանը, հայտնում է «Գրուզիա Online»-ը: Ըստ վարչապետի, ընդունված որոշումը վերջնական է ու վերանայման ենթակա չէ:
Վարչապետը նշել է, որ «Միասնական ազգային շարժման» փորձերը անհետևողականության մեղադրանք ներկայացնելու առումով անհիմն են:






