Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բոլիվիայի Քոչաբամբա քաղաքում անցկացվող Ամերիկա աշխարհամասի առաջնությունում 9-րդ տուրում զիջել է: Նա իր ակտիվում ունի 5,5 միավոր:
Մրցաշարային աղյուսակը 7,5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Խուլիո Գրանդա Զունիգան (Պերու):
Մինչև մրցաշարի ավարտը մնում է երկու տուր, հաղորդում է armchess.am-ը:






