AM
20 Դեկտեմբեր 2005 - 12:09 AMT

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ողջունել է Հայաստանին 235 միլիոն դոլարի հատկացումը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ողջունել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հայտարարությունը գյուղերում աղքատությունը նվազեցնելու նպատակով Հայաստանին 236 միլիոն դոլարի դրամաշնորհ հատկացնելու մասին: Այդ գումարը Հայաստանին կհատկացվի առաջիկա 5 տարվա ընթացքում: «Ամերիկահայերի անունից մենք ողջունում ենք, որ ԱՄՆ կառավարությունը մոտ քառորդ միլիարդ դոլար է հատկացնելու հինգ տարվա ընթացքում Հայաստանի գյուղական շրջաններում աղքատությունը կրճատելու նպատակով»,- ասել է հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը: Ըստ Հայաստանի կառավարության եւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի միջեւ ձեռք բերված համաձայնության` դրամաշնորհը օգտագործվելու է գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու համար: Դրամաշնորհի փաթեթը բաղկացած է երկու ներդրումներից` գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրից եւ ոռոգվող գյուղատնտեսության ծրագրից: Դրանց իրագործումն ուղղակիորեն կազդի գյուղական բնակչության 75 տոկոսի բարեկեցության վրա: