AM
20 Դեկտեմբեր 2005 - 13:17 AMT

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը կոչ է արել Բաքվում ԱՄՆ դեսպանին միջամտել հայկական խաչքարերի ոչնչացման հարցին

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշին անհապաղ կասեցնել հայկական տապանաքարերի եւ խաչքարերի շարունակական ոչնչացմանը Նախիջեւանում գտնվող հին հայկական գերեզմանոցում: Նախօրեին Ռինո Հարնիշին ուղղված նամակում ANCA-ի նախագահ Քեն Խաչիկյանը կոչ է անում դիվանագետին անհապաղ մեկնել Նախիջեւան` անձամբ թույլ չտալու համար հետագա ավերումները. ԱՄՆ կառավարության եւ համաշխարհային հանրության անունից պահանջելով Ադրբեջանից հարգել 1993 թվականին իր կողմից ստորագրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության մասին պայմանագիրը եւ անհապաղ կասեցնել հայկական խաչքարերի ոչնչացումը: Ք.Խաչիկյանը նաեւ կոչ է արել Ռ.Հարնիշին պահանջել, որպեսզի այդ հատվածը հնարավորինս վերականգնվի հայ փորձագետների եւ հայկական հուշարձաննեի գծով միջազգային փորաձգետների վերահսկողությամբ եւ զեկույց պատրաստել համաշխարհային մշակութային ժառանգության հետեւողական ոչնչացման մասին, որին աջակցում է նաեւ պետությունը: