AM
15 Մայիս 2013 - 06:44 AMT

Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ստրասբուրգ՝ ստանձնելու ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը

Մայիսի 15-16-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ստրասբուրգ, որտեղ կմասնակցի Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը կստանձնի ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի անդամների հետ: Հանդիպման ընթացքում արծարծվել են հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, կարևորվել է այդ գործընթացում Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների դերակատարությունը: