AM
29 January 2003 - 14:29 AMT

ՓԱՐԻԶՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ՊՐՈ ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Հունվարի 31-ից փետրվարի 3-ը Փարիզում կկայանա «Պրո Արմենիա» միջազգային խորհրդաժողովը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար Ֆրանսիայի մայրաքաղաք կմեկնի Հայաստանի պատվիրակությունը` խորհրդարանի նախագահ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը, խորհրդարանի հանձնաժողովների եւ խմբակցությունների ղեկավարներ: Ֆրանսիայի Սենատում անցկացվող խորհրդաժողովին հրավիրված են սենատորներ, նախարարներ, աշխարհի տարբեր երկրների խորհրդարանների հայ պատգամավորներ: Խորհրդաժողովի թեման է` «Հայաստանը 21-րդ դարում»: