AM
21 Դեկտեմբեր 2005 - 14:15 AMT

Ամերիկայի հելենական ինստիտուտը կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին աջակցել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւին

Ամերիկայի հելենական ինստիտուտը նամակ է հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Հենրի Հայդին` կոչ անելով աջակցել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին: Ուղերձում ինստիտուտի գործադիր տնօրեն Նիկ Լարիգակիսը ընդգծում է Հայոց ցեղասպանության որպես մարդկության դեմ գործած ոճրի ճանաչման անհրաժեշտությունը: «Անցյալից անհրաժեշտ է դասեր քաղել նման դաժանությունները եւ ցեղասպանությունները ապագայում կանխելու համար: Ցավալի է այն փաստը, որ թուրքական լոբբին սպառնալիքներով եւ շանտաժով հասնում է համապատասխան օրինագծի ընդունման հետաձգմանը»,-ասվում է ուղերձում: