Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը կնքել են պայմանագիր:
Այն ընդգրկում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի տարբեր ուղղություններ, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նախատեսվում է նաև երկու երկրների հավաքականների համատեղ նախապատրաստությունը Չինաստանի Նանջինգ քաղաքում 2014-ին կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերին:






