AM
16 Մայիս 2013 - 11:46 AMT

Հայաստանի Մ-17 տ. ընտրանին կմրցի Սլովենիայի, Շվեյցարիայի և Հունգարիայի հետ

Մայիսի 19-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը կմենկնի Հունգարիա, որտեղ կմասնակցի ընկերական մրցաշարի:

Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Սլովենիայի, Շվեյցարիայի և Հունգարիայի ընտրանիները:

Մայիսի 21-ին հայ ֆուտբոլիստները կմրցեն Հունգարիայի, 22-ին` Շվեյցարիայի, իսկ 24-ին` Սլովենիայի թիմերի հետ: