AM
16 Մայիս 2013 - 11:49 AMT

Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Ամերիկա աշխարհամասի առաջնությունում զբաղեցրել 13-րդ տեղը

Բոլիվիայի Քոչաբամբա քաղաքում ավարտվել է Ամերիկա աշխարհամասի առաջնությունը:

Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր և 92 մասնակիցների մեջ զբաղեցրել 13-րդ տեղը:

9,5 միավորով աշխարհամասի չեմպիոն է դարձել գրոսմայստեր Խուլիո Գրանդա Զունիգան (Պերու):