AM
17 Մայիս 2013 - 08:10 AMT

Արտյոմ Խաչատուրովի «Շերիֆը» 12-րդ անգամ դարձել է «Մոլդովայի» չեմպիոն

Մոլդովայի 2012-2013թթ. չեմպիոն է հռչակվել Տիրասպոլի «Շերիֆը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Արտյոմ Խաչատուրովը:

Չեմպիոնական մրցավազքում «Շերիֆը» վերջակետ դրեց «Զիմբրուի» հետ խաղում, հայտնում է championat.com-ը: «Շերիֆը» Մոլդովայի չեմպիոն է դառնում արդեն 12-րդ անգամ: