Մինչև 19 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի հավաքականն արդեն մրցավայրում է` Վիեննայից ոչ հեռու գտնվող Թուլն քաղաքում:
Հայ մարզուհիներն այսօր նորամուտը կնշեն Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: 5-րդ խմբում ընդգրկված Հայաստանի ընտրանին առաջին խաղում մրցելու է տանտիրուհիների`Ավստրիայի, հավաքականի հետ:
Հայաստանի պատվիրակներն ամբողջական կազմով, թիմին Ավստրիայում միացած Ֆրանսիայում բնակվող հանդբոլիստուհիների հետ արդեն առաջին մարզումն են անցկացրել:






