AM
17 Մայիս 2013 - 10:11 AMT

Շախմատիստ Տիգրան Հարությունյանը «Աշխարհի պատանի աստղերը» մրցաշարի 9 տուրում վաստակել է 2,5 միավոր

Կիրիշի քաղաքում արդեն 11-րդ անգամ անցնում է «Աշխարհի պատանի աստղերը» շախմատային մրցաշարը, նվիրված Վանյա Սոմովի հիշատակին: Ըստ ավանդույթի, մրցաշարին մասնացում են մինչև 16 տարեկան պատանիներ:

Մրցաշարին մասնացում են շախմատիստներ Ռուսաստանից, Հնդկաստանից, Բելառուսից, Իտալիայից ու Հայաստանից: Հայաստանը ներկայացնող Տիգրան Հարությունյանը 9 տուրում վաստակել է 2,5 միավոր: Մրցաշարի առաջատարը 7 միավորով ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմևն է: Մրցաշարը կավարտվի մայիսի 20-ին: