AM
24 Դեկտեմբեր 2005 - 08:50 AMT

Մեծ Բրիտանիայի Լորդերի Պալատը կքննարկի Նախիջեւանում հայկական խաչքարերի ոչնչացման հարցը

Դեկտեմբրի 20-ին Նախիջեւանի Հին Ջուղայում հայկական խաչքարերի ոչնչացման հարցը ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի Լորդերի Պալատի օրակարգում որպես «Գրավոր պատասխան պահանջող հարց»: Այս խնդրի քննարկման նախաձեռնողները բարոնուհի Քոքսն է եւ Ջոն Մարքսը: Բարոնուհի Քոքսը, մասնավորապես, կոչ է արել Մեծ Բրիտանիայի կառավարությանը քննարկել Ադրբեջանում հինավուրց հայկական եկեղեցիների եւ արվեստի այլ գործերի ոչնչացման վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով մտահոգություն հայտնելու հնարավորությունը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: