«Դինամո» մարզադահլիճում այսօր մեկնարկել են հայկական առաջին տրանսպլանտ խաղերը, որում ելույթ են ունենալու փոխպատվաստված օրգաններով մարդիկ:
ԱՊՀ-ում Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ կայանում են նմանատպ խաղեր: Այս խաղերով հայ մարզիկները հնարավորություն կստանանա մասնակցել համաշխարհային տրանսպլանտ խաղերին, որոնք առաջին անգամ անցկացվել են Լոնդոնում 1978 թվականին:
Խաղերին մասնակցում են 18 մարզիկներ: Կանցկացվեն սեղանի թենիսի մրցումներ, այնուհետև լողի, բոուլինգի, թենիսի և վազքի: Բացման արարողության ժամանակ Հայաստանում Փոխպատվաստման ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանն ասաց, որ այս խաղերը շատ կարևոր իրադարձություն են ողջ Հայաստանի համար:
«Սա շատ մեծ ձեռքբերում է, քանի որ մենք ծանր ճանապարհ ենք անցել մինչև սկսել ենք Հյաաստանում իրականացնել փոխպատվաստման ծրագիրը: Ոչ ոք չէր հավատում, որ մենք կկարողանանք այն կյանքի կոչել»,-ասաց Արա Բաբլոյանը: Ակնկալվում է, որ այս խաղերին մասնակցությունը և հետագա մարզումները կնպաստեն Հայաստանի փոխպատվաստված օրգանով մարդկանց կյանքի որակի, նրանց ֆիզիկական և հոգեկան վիճակի բարելավմանը:
Նշենք, որ խաղերի փակման արարողությունը կայանալու է վաղը:






