Վլադիկավկազ քաղաքում 13-րդ անգամ կայացել է Գաջիևի անվան միջազգային հուշամրցաշարը, որտեղ մասնակցել են ՌԴ, Ադրբեջանի Հայաստանի և Վրաստանի պատանի սուսերամարտիկները: Հայ սուսերամարտիկները ներկայացել էին մրցմանը 6 մասնակցով` 2 մրցաձևից – ճկասուսեր և խոցասուսեր մրցաձևերից:
Ճկասուսեր մրցաձևում հաղթող է ճանաչվել Մայքլ Հովհաննիսյանը, իսկ Էմիլ Դանիելյանը զբաղեցրել է 3-րդ տեղը: Թիմային մրցումներում հայ սուսերամարտիկները գրավել են 1-ին տեղը:
Իսկ մայիսի 17-19-ը Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցում կկայանա Հայաստանի սուսերամարտի մեծահասակների առաջնությունը,որին կմասնակցեն Երևանի,Գյումրիի, Բյուրեղավանի, Վանաձորի սուսերամարտիկները:
Առաջնության ընթացքում կվորոշվի Խորվաթիայի Զագրեբ քաղաքում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնության մասնակիցը:






