ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Յան Քելին (ԱՄՆ) մայիսի 17-ին հանդիպել են Կրակովում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը, որն անցնում էի ԵԱՀԿ գործող նախագահ դեսպան Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, քննարկվել են ղսարաբաղյան խաղաղ կարգավորման առաջխաղացման ուղիները:
Համանախագահները կրկին հայտարարել են, որ հարկավոր է խուսափել այնպիսի գործողություններից ու ելույթներից, որոնք կարող են սրել լարվածությունը կամ վնասել խաղաղ կարգավորմանը: Հանդիպմանը քննարկվել են վստահության ամրապնդման մի շարք միջոցներ, որոնք կնպաստեն հաշտեցման մթնոլորտի ձևավորմանը: Համանախագահները կայցելեն տարածաշրջան ամսվա վերջում քննարկելու համար այդ հարցերը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ, հայտնում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը:






