AM
17 Մայիս 2013 - 13:55 AMT

Յուրա Մովսիսյան. Եթե ամեն ինչ լավ լինի, կմասնակցեմ «Կրասնոդարի» դեմ հանդիպմանը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով ծնկատակի ջլի վնասվածք էր ստացել ապրիլի 22-ին տեղի ունեցած «Սպարտակ»-«ԲԿՄԱ» հանդիպման ժամանակ, գրեթե ապաքինվել է վնասվածքից:

«Նախկինի համեմատ հիմա ավելի լավ եմ զգում: Արդեն կարողանում եմ լրիվ ուժով մասնակցել մարզումներին: Ես թիմի հետ մեկնում եմ Կրասնոդար, և եթե ամեն ինչ լավ լինի, կկարողանամ մասնակցել իմ նախկին թիմի դեմ հանդիպմանը»,- ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է հարձակվողը:

«Կրասնոդար»-«Սպարտակ» հանդիպումը կայանալու է մայիսի 18-ին: