Վնասվածք ստանալով 2012 թվականի սեպտեմբերին կայացած Բուլղարիա-Հայաստան հանդիպման ժամանակ՝ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը դրանից հետո չի մասնակցել հանդիպումների:
Մոտ ժամանակներս Հայրապետյանն արդեն կարող է վերադառնալ խաղադաշտ, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
«Հիմա ինձ համեմատաբար լավ եմ զգում: Մայիսի 24-ին կմիանամ իմ թիմին՝ Գդանսկի «Լեխիային», և կսկսեմ մարզվել կանոնավոր կերպով: Դժվար է ասել՝ որքան արագ կկարողանամ լավ մարզավիճակ հավաքել, բայց շատ կարևոր է, որ ամենադժվար փուլը մնացել է ետևում: Հույս ունեմ արդեն մոտակա խաղերին օգնել ինչպես իմ թիմին, այնպես էլ Հայաստանի հավաքականին»,- նշել է Հայրապետյանը:






