Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանն այսօր Գեորգի Պետրոսյանին նշանակել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար: Մինչ այդ Գեորգի Պետրոսյանը զբաղեցնում էր ԼՂՀ նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդականի պաշտոնը, որտեղ նրան կփոխարինի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը: Արկադի Ղուկասյանն այսօր ԼՂՀ ԱԳՆ-ում հայտարարել է, որ ներկայիս քաղաքական իրավիճակը ստիպել է իրեն վերանայել մեկ տարվա վաղեմության որոշումը, երբ ԼՂՀ ԱԳՆ ղեկավար էր նշանակվել Արման Մելիքյանը, որն իր պարտականությունները կատարում էր Երեւանում: Ա.Ղուկասյանը չի բացառել, որ հաջորդ տարի Լեռնային Ղարաբաղը կներգրավվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում եւ նշել է, որ առանց ԼՂՀ մասնակցության խնդրի լուծումն անհնար է:






