AM
18 Մայիս 2013 - 07:02 AMT

Վերջին տարիներին երկկողմ հարաբերությունները Հայաստանի ու Նորվեգիայի միջև զգալի զարգացում են ապրել

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային օրակարգը հագեցած էր նաև երկկողմ հանդիպումներով, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հայաստանի ԱԳ նախարարը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարֆ Էյդեի հետ:

Նախարարները գոհունակությամբ նշեցին, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերությունները զգալի զարգացում են ապրել՝ կայացել են բարձրաստիճան փոխայցելություններ, ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը, և պայմանավորվեցին շարունակել քայլերը հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։ Էդվարդ Նալբանդյանը իր նորվեգացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը։