AM
18 Մայիս 2013 - 10:52 AMT

Ձյուդոյի Եվրոպայի գավաթում Գրիգոր Իվանյանն ու Տիգրան Վարոսյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

Օրենբուրգում անցկացվում է ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունը: Մինչև 60 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար կպայքարի Գրիգոր Իվանյանը: Նրա մրցակիցը կլինի Դմիտրի Կուլիկովը (Ռուսաստան):

Իվանյանը հաղթել է Ալթինբեկ Սուպիգալիևին (Ղազախստան) և Եգոր Ցվետկովին (Ռուսաստան): Կիսիաեզրափակչում նա զիջել է ռուս Ռոման Գորշենինին:

Բրոնզե մեդալի համար կպայքարի նաև Տիգրան Վարոսյանը մինչև 66 կգ քաշային կարգում, նրա մրցակիցը կլինի Գևորգ Խաչատրյանը, որը ներկայացնում է Ուկրաինան:

Մեկնարկային մենամարտում պարտվել է Վարդան Խաչատրյանը, որը ելույթ է ունենում 73 կգ քաշային կարգում: