AM
18 Մայիս 2013 - 11:31 AMT

Ձյուդոյի Եվրոպայի գավաթ. Բրոնզե մեդալի համար պայքարում Գրիգոր Իվանյանը զիջել է Դմիտրի Կուլիկովին

Օրենբուրգում ընթացող ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունում բրոնզե մեդալի համար պայքարում Գրիգոր Իվանյանը զիջել է ռուս Դմիտրի Կուլիկովին:

Եվրոպայի գավաթում նա 4 մենամարտ է անցկացրել, որից երկուսում հաղթել է, իսկ կիսաեզրափակչում զիջել է Ռոման Գորշենինին (Ռուսաստան):

Եվրոպայի գավաթը նվաճել է ռուս Ալբերտ Օգուզովը:

66 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար կպքայարի նաև Տիգրան Վարոսյանը: