AM
18 Մայիս 2013 - 12:58 AMT

Այս շաբաթ Ադրբեջանը մոտ 200 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, մայիսի 12-ից` 18-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց, հայտնում են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ քայլերի արրդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: