Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղական Սմբատ Լպուտյանը ֆեդերացիայի հաշվետու ընտրական կոնֆերանսի ժամանակ ներկայացրեց վերջին երկու տարիների իրենց կատարած աշխատանքները:
Ըստ նրա, այս տարիների ընթացքում մեծ աշխատանք է տարվել շախմատի մասսայականացման հարցում:
«Այս ընթացքում մենք տարբեր մարզերում հիմնել ենք մարզօջախներ: Այսօր արդեն գործում են 48 օջախներ, որոնք շատ կարևոր դեր են խաղում շախմատի մասսայականացման հարցում: Եթե սրանք չլինեին, ապա դժվար կլիներ շախմատը ներառել դպրոցական ծրագրում»,- ասաց Լպուտյանը:
Լպուտյանի խոսքով, իրենք 1900 շախմատային ուսուցիչ են պատրաստել, պարբերաբար կազմակերպվում են սեմինարներ: «Կարևոր է, որ շախմատը զարգանում է նաև մարզերում: Շիրակի մարզից 20 պատանի շախմատիստներ անցել են Հայաստանի առաջնության եզրափակիչ: Լոռվա մարզում ևս շատ տարածված է շախմատը, բայց, ի տարբերություն վերջին տարիների, զիջել է դիրքրերը»,- նշեց նա:
Հայաստանը կազմակերպել է 11 միջազգային մրցաշար, որոնք կայացել են մարզերում, ինչն ավելի է խթանում, որպեսզի շախմատը զարգանա:






