AM
20 Մայիս 2013 - 06:43 AMT

Հեծանվորդ Հովհաննես Հովհաննիսյանը Լեհաստանի մրցաշարի խմբակային վազքում 2-րդն է եղել

Հայ հեծանվորդ Հովհաննես Հովհաննիսյանը Լեհաստանում անցկացված միջազգային մրցաշարի խմբակային վազքում զբաղեցրել է 2-րդ տեղը:

Նա Լեհաստանում մեկ ամսվա ընթացքում մարզվել է «Ալկս Ստալ» ակումբում, PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը:

Իսկ այս ամսվա սկզբում Հովհաննիսյանը 3-րդն է եղել Լեհաստանի առաջնության հրապարակային ` 3 կիլոմետր հետապնդումով մրցավազքում: Իսկ 68 կմ խճուղային հեծանվավազքի կրիտերիում ձևում նա 2-րդ տեղն է զբաղեցրել: Վաղը հեծանվորդը ժամանելու է Երևան և նախապատրաստվելու է հուլիսի 9-14-ը Պորտուգալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: