AM
9 Հունվար 2006 - 09:25 AMT

Կարլ դե Գուխտ. «Սառեցված» հակամարտությունների կարգավորումը ԵԱՀԿ գերակայություններից մեկը կլինի 2006 թվականին

ԵԱՀԿ նոր գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարլ դե Գուխտը հայտարարել է, որ այս տարի կազմակերպության գերակայությունների թվում կլինի նաեւ «սառեցված» հակամարտությունների կարգավորման հարցը, եւ որ ԵԱՀԿ-ն մտադիր է առաջընթացի հասնել այս հարցում: ԵԱՀԿ նոր նախագահի առաջին ծրագրային ելույթը տեղի կունենա հունվարի 12-ին Վիեննայում կազմակերպության Մշտական խորհրդի նիստում, որտեղ կուսումնասիրվեն ԵԱՀԿ աշխատանքի առաջնային ուղղությունները այս տարվա ընթացքում: Նա ընդգծել է, որ արդեն այժմ պարզ է, որ ԵԱՀԿ քայլերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ հազիվ թե էականորեն տարբերվեն նախորդ տարիներին արված քայլերից, հաղորդում է Բաքվի «525» թերթը: