AM
20 Մայիս 2013 - 09:03 AMT

Բազկամարտի ԵԱ-ում Հայաստանը նվաճել է ինը մեդալ

Եվրոպայի բազկամարտի առաջնությունից Հայաստանի 19-հոգանոց հավաքականը վերադարձել է 9-ը մեդալով` 2 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե:

Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանի խոսքով առաջնությանը մասնակցել են 26 երկրի ներկայացուցիչներ:

«Մեր թիմից ոսկե մեդալ նվաճեց 60 կգ քաշային Աշոտ Ադամյանը, որը հավասարը չուներ ձախ ձեռքով մրցապայքարում, իսկ աջով նա նվաճեց արծաթե մեդալ: Մինչև 75 կգ քաշում աջ ձեռքով ոսկե մեդալի արժանացավ Դավիթ Ներսիսյանը»,- ասաց Գաբրիելյանը:

Իսկ հավաքականն արդեն կսկսի նախապատրաստվել աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա լեհական Գդինայում սեպտեմբերի 1-8-ը: Հայ բազկամարտիկները միջազգային մրցապայքարում հանդես են գալիս 1995 թվականից: