«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը դիվանագիտական մեթոդներով Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հիման վրա, միջազգային իրավական նորմերի եւ սկզբունքների շրջանակներում միշտ առաջնային է եղել մեր երկրի համար»,-հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Անփոփոխ է մնացել մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշման վերաբերյալ` տարածաշրջանում սոցիալ-տնտեսական կապերի եւ հաղորդակցությունների վերականգնումից հետո բոլոր գրավյալ ադրբեջանական տարածքների ազատագրման շրջանակներում, իր հայրենի հողերը փախստականների եւ բռնի վերաբնակեցվածների խաղաղ եւ անվտնագ վերադարձից հետո, Լեռնային Ղարաբաղի հայ եւ ադրբեջանցի համայնքների խաղաղ գոյակցության, Ադրբեջանի ընդհանուր տնտեսական զարգացման գործընթացների եւ տարածաշրջանային ինտեգրման շրջանակներում»,-նշել է նա: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերով, երկու հանդիպումները, որոնք անցան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով, ինչպես նաեւ երկու երկրների արտգործնախարարների մշտական հանդիպումները հնարավորություն են տալիս շարունակել բանակցությունները 2006 թվականին:
Ինչպես հայտարարել է Է.Մամեդյարովը, «2005 թվականը կարեւոր էր ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Եվրոպայի Խորհրդի դիրքորոշման որոշակիացման առումով»: ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում ԵԽԽՎ զեկուցողի գործունեության արդյուքների քննարկման արդյունքում ընդունվեց համապատասխան բանաձեւ, որը միավորում է եվրոպացի խորհրդարանականների սկզբունքային եզրակացությունները այս հարցի վերաբերյալ: Այդպես, նրա խոսքերով, այդ փաստաթղթում իրենց արտացոլումն են գտել «ադրբեջանական տարածքների օկուպացիայի եւ այդ տարածքներում էթնիկ զտումներ անցկացնելու վերաբերյալ միանշանակ հայտարարությունները, ինչպես նաեւ պահանջները այդ հարցի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ համապատասխան բանաձեւերի, հատկապես, օկուպացիոն զորքերը դուրս բերելու, Եվրոպայի Խորհրդի առեջւ ստանձնած Հայաստանի պարտավորությունների խախտման մասին բանաձեւերի կատարման պահանջը»:
«Ընդհանուր առմամբ մեր ջանքերը, ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը, շարունակվում են: 2006 թվականին նախատեսվում է շարունակել քննարկումները Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների մակարդակով: Ես հուսով եմ, որ այդ քննարկումները իրենց դրական ազդեցությունը կունենան եւ խաղաղ գործընթացը քննարկումների փուլից կանցնի կոնկրետ որոշումների կայացման փուլ: Մի շարք լայնամասշտաբ տրանսպորտային եւ էներգետիկ նախագծեր, որոնք կիրականացվեն 2006 թվականին, կդարձնեն մեր երկիրը առավել հզոր տնտեսական տեսակետից: Այդպիսով, նոր տնտեսաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում դրական ազդեցություն կունենա ղարաբաղյան հակամարտության լուծման վրա»,-նշել է Էլմար Մամեդյարովը:
«Ինչ վերաբերում է 2006 թվականի արտաքին քաղաքականության ծրագրերին , ապա հարկ է նշել, որ դրանք ուղղված կլինեն մեր երկրում խոշորածավալ տնտեսա-էներգետիկ եւ տրանսպորտային ծրագրերի քաղաքական ապահովմանը (Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում, Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս), մի շարք տնտեսական, քաղաքական եւ ժողովրդավարական բարեփոխումների իրականացմամբ տարածաշրջանում մեր առաջատար դիրքերի ամրապնդմանը, այս եւ այլ առաջնայնությունների ուղղությամբ մեր աշխատանքի շարունակությանը»,-ընդգծել է ԱՀ ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:






