Այսօր Եվրահանձնաժողովը արգելել է թռչնի բմբուլի եւ փետուրների ներկրումը Թուրքիային սահմանակից վեց երկրներից, թռչնագրիպի տարածումը կանխելու նպատակով: Նման հայտարարություն է արել Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մայքլ Մանը: Համաճարակային անվտանգության արտակարգ միջոցներ են ընդունվել այն բանից հետո, երբ արեւելյան Թուրքիայում թռչնագրիպի հետեւանքով երեք երեխա է մահացել: Այսօր այդ հիվանդությունը հաստատվել է թուրքական հիվանդանոցների 12 հիվանդների մոտ: Թռչնաբուծության արտադրանքի ներկրման նոր սահմանափակումները Հայաստանից բացի կվերաբերվեն նաեւ Ադրբեջանին, Վրաստանին, Իրանին, Իրաքին եւ Սիրիային:






