AM
10 Հունվար 2006 - 09:53 AMT

ԱՊՀ-ում հակամարտությունների կարգավորման հիմնական պատասխանատվությունը կրում են դրանց մեջ ներգրավված կողմերը

Ռուսաստանը կարծում է, որ «ԱՊՀ տարածքում հակամարտությունների կարգավորման հիմնական պատասխանատվությունը պետք է կրեն դրանց մեջ ներգրավված կողմերը»: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Արտաքին քաղաքականության 2005 թվականի հանրագումարները` մտորումներ եւ եզրակացություններ» հոդվածում: «Ռուսաստանը պարտրաստ է բարի ծառայություններ մատուցել փոխզիջումային եւ փոխշահավետ լուծումներին հասնելու հարցում: Մենք հենց այս մոտեցումն ենք ցուցաբերել Աբխազիայում, Հարավային Օսիայում, Լեռնային Ղարաբաղում եւ Մերձդնեստրում», – հայտարարել է Սերգեյ Լավրովը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: