AM
21 Մայիս 2013 - 07:48 AMT

ՖԻԴԵ-ի փոխնախագահն առաջարկում է արգելել շախմատիստներին սպորտային գլխարկ կրել մրցումների ժամանակ

Chessdom կայքում հրապարակվել է ՖԻԴԵ փոխնախագահ և կանանց միջազգային վարպետ Բեաթրիս Մարինելլոյի առաջարկը: Կանոնները պետք է կիրառվեն ՖԻԴԵ-ի բոլոր խոշոր մրցաշարերում:

ՖԻԴԵ-ի փոխնախագահն առաջարկում է արգելել շախմատիստներին մարզական գլխարկ կրել մրցումների ժամանակ: Այդ հանդերձանքը հաճախ են կրում Գատա Կամսկին և Հիկարու Նակամուրան:

Շախմատիստուհիներին կարգելվի կրել լողափային կոշիկներ, հայհոյանքներ կամ մերկ ու կիսամերկ պատկերներով հագուստ, պատռածջինսեր, արևային ակնոցներ, սպորտային գլխարկներ, կիսատաբատներ, կարճ վերնաշապիկներ, թափանցիկ հագուստ, ինչպես նաև անցքերով ու բացահայտ կեղտոտ հագուստ: