AM
21 Մայիս 2013 - 07:54 AMT

Գեղարդ Մուսասին մտադիր է հանդես գալ միջին քաշային կարգում

UFC մարտիկ Գեղարդ Մուսասին, որը հանդես է գալիս կիսածանր քաշային կարգում, խոստովանել է, որ միջին քաշային կարգն ավելի հարմար է իր մարմնի կառուցվածքի համար: «Ես կարծում եմ, որ միջին քաշային կարգում ես քիչ առավելություն կտամ մրցակցին»,-Մուսասիի խոսքն է մեջբերում allboxing.ru-ն:

Գնահատելով միջին քաշային կարգն ընդհանուր առմամբ՝ Մուսասին չի տեսնում այնտեղ որևէ մեկին, որի հետ մենամարտը դժվարություն կարող է առաջացնել իր համար: «Միջին քաշային կարգում չկա ոչ ոք, ում ես կարող եմ պարտվել, կամ ում հետ մենամարտը ծանր կարող է լինել: Ես կարող եմ հաղթել ցանկացած մրցակցի»,-հավելել է մարզիկը: