AM
21 Մայիս 2013 - 06:30 AMT

Մ-19 տ. Հայաստանի հանդբոլի հավաքականն անհաջող է մասնակցել ԵԱ ընտրական մրցաշարում

Մինչև 19 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի հավաքականն անհաջող է մասնակցել Թուլն քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին:

Հայ հանդբոլիստուհիները զիջել են բոլոր երեք հանդիպումներում, և այն էլ խոշոր հաշիվներով: Հայաստանի ընտրանին պարտվել է Ավստրիային 8:42 հաշվով, Հոլանդիային`5:60, Բուլղարիային`15:45: Այն խմբում գրավել է վերջին տեղը:

Մինչև 19 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի հավաքականը համալարված է երկրի տարբեր բուհերում սովորող մարզուհիներով, որոնց միացել են նաև 3 ֆրանսիահայ հանդբոլիստուհիներ: