AM
28 January 2003 - 15:03 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՈՒՏՔԸ ԱՀԿ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հայաստանի մուտքը Առեւտրի համաշխարհային կազմակերպություն /ԱՀԿ/ իրական հեռանկարներ է բացում Եվրամիության երկրներ հայկական գյուղատնտեսական ապրանքների համար: Այդ մասին «Մեդիամաքս» գործակալությանը հայտարարել է «Ակվատեխավտոմատիկա» ընկերության գլխավոր տնօրեն Արկադի Գեւորգյանը: Նրա խոսքերով, ագրարային եւ վերամշակման բնագավառում գործող ձեռնարկությունների արտահանման աշխարհագրության ընդլայնումը այժմ մեծապես կախված է կառավարության կողմից այն նորմատիվ ակտերի ընդունումից, որոնք նախատեսված են Հայաստանի ԱՀԿ-ին անդամագրմամբ: