AM
21 Մայիս 2013 - 07:53 AMT

Հենրիխ Մխիթարյանը դեռ չի մտածում տրանսֆերի մասին

«Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հասկացրել է, որ դեռևս չի մտածում ուկրաինական ակումբից տեղափոխվելու մասին: Ըստ նրա, իր ճակատագիրը հանքափորների ղեկավարության ձեռքում է:

«Ճիշտն ասած, ես ընդհանրապես դրան ուշադրություն չեմ դարձնում: Այժմ ես «Շախտյորի» խաղացող եմ և իմ բոլոր մտքերը կապված են այդ ակումբի հետ,-Մխիթարյանի խոսքն է մեջբերում «Վեստին»:-Մտածում եմ միայն այն մասին, թե ինչպես օգնեմ թիմին հաղթել խաղաշրջանի մնացած խաղերում»:

Կիսապաշտպանը խոստովանել է, որ չի հետաքրքրվում, թե ինչ են գրում իր մասին: Իսկ առաջարկների դեպքում, ըստ Մխիթարյանի, թող դիմեն ակումբ: