ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհների հերթական այցը Լեռնային Ղարաբաղ տեղի կունենա մայիսի 22-ին: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Մոսկվայում իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ բանակցությունների ավարտին:
Ինչպես ասել է Լավրովը, գոյություն ունեցող ստատուս քվոն, անկասկած, անընդունելի է: «Ընդ որում անընդունելի է բոլորի համար, առաջին հերթին Ադրբեջանի ու Հայաստանի, և Ղարաբաղի բնակիչների համար: Ռուսաստանի համար անընդունելի է նաև այն պատճառով, որ նրանք մեր հարևաններն են, մեր բարեկամները, իսկ նրանց միջև տևական ու բարդ հակամարտություն է,-ասել է Լավրովը:-Իսկ կայունությունն ու անդորրը Կովկասում ՌԴ արտաքին քաղաքականության գերակայություններից մեկն է»,-ասել է Լավրովը:






