Հուլիսին Երևանում տեղի կունենան հայ մարմնամարզական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հերթական մարզական խաղերը:
ՀՄԸՄ-ի ղեկավարությունը հանդիպել է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Քննարկվել են խաղերին առընչվող բազմաթիվ հարցեր:
Մայիսի 21-ին հուշագիր են ստորագրել ՀԱՕԿ-ի և ՀՄԸՄ-ի ղեկավարները: ՀՄԸՄ կենտրոնական կոմիտեի անդամ Բագրատ Եսայանն ասել է, որ խաղերի անցկացման գործում 2 կազմակերպությունների և նշված հիմնադրամի համագործակցությունը կդառնա ավանդական:






