Հայաստանի մինչև 21 տարեկանների ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը: Հայաստանի երիտասարդական հավաքականը պետք է նախապատրաստվի հունիսի 6-ի Եվրոպայի 2015 թ. առաջնության ընտրական փուլի Իսլանդիայի հետ խաղին, որը կկայանա «Հրազդան» մարզադաշտում:
Նազարյանը հրավիրել է դարպասապահներ Գոռ Մանուկյանին, Արսեն Բեգլարյանին և Արթուր Թորոյանին: Պաշտպաններն են Արման Հովհաննիսյանը, Վասպուրակ Մինասյանը, Գրիգոր Հովհաննիսյանը, Տարոն Ոսկանյանը, Վարազդատ Հարոյանը, Արամ Շախնազարյանը, Ալեն Համբարձումյանը և Դավիթ Մարիկյանը:
Կիսապաշտպաններն են Կարեն Մուրադյանը, Նարեկ Գյոզալյանը, Սարգիս Շահինյանը, Գագիկ Պողոսյանը, Նաիրի Մինասյանը, Ղուկաս Պողոսյանը, Աշոտ Սարդարյանը, Դավիթ Զաքարյանը, Աղվան Պապիկյանը, Վարդան Բակալյանը, Վահագն Այվազյանը, Դավիթ Մինասյանը և Անդրանիկ Քոչարյանը:
Հարձակման գծում հանդես կգան Սարգիս Բալոյանը, Դավիթ Հակոբյանը և Սարգիս Ադամյանը:






