AM
21 Մայիս 2013 - 13:18 AMT

Հայաստանի Մ-21 տ. հավաքականը Իսլանդիայի հետ խաղին կսկսի պատրաստվել մայիսի 23-ից

Մայիսի 26-ից հունիսի 5-ը մինչև 21 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կնախապատրաստվի Իսլանդիայի հետ խաղին:

Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ թիմը կմարզվի Ֆուտբոլի ակադեմիայում:

Հունիսի 1-ին տեղի կունենա հավաքականի միակ բաց մարզումը: Հունիսի 6-ին «Հրազդան» մարզադաշտում կկայանա մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2015 թ. առաջնության ընտրական Հայաստան- Իսլանդիա հանդիպումը: