AM
22 Մայիս 2013 - 08:01 AMT

Անհաջող մրցաշրջանից հետ «Բանանցի» կազմում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ

Բարձրագույն խմբի առաջնության ավարտից հետո «Բանանցի» կազմում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ:

Ակումբը հրաժարվել է թիմի ուկրաինացի երկու ֆուտբոլիստների և դարպասապահների բուլղարացի մարզիչ Նիկոլայ Դոնևի հետ հետագա համագործակցությունից:

Դոնևը փոքր ընդմիջումով «Բանանցում» աշխատել է երեք տարի: Սակայն ներկայիս իրավիճակում թիմն արդեն նպատակահարմար չի գտել բուլղարացի մասնագետի հետ նոր պայմանագրի ստորագրումը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Իսկ ֆուտբոլիստներ Պավել Գրիշչենկոյի և Ռոման Դեբելկոյի ներկայությունը թիմին ցանկալի արդյունքներ չի տվել, և նրանց հետ նույնպես ակումբը չի երկարաձգել պայմանագիրը:

Հայաստանի առաջնությունում «Բանանցը» զբաղեցրել է վերջին տեղը, և այդ պատճառով հրաժարական է տվել նաև ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանը: